• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարարության քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Մարսել դե Վինկի հետ

16 հոկ, 2025

Հոկտեմբերի 13-ին, Հաագա կատարած այցի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարարության քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Մարսել դե Վինկի հետ:

Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Նիդերլանդներ քաղաքական երկխոսության դինամիկան և Ռազմավարական գործընկերության հռչակագրում ամրագրված ոլորտներում երկկողմ համագործակցության բարձր մակարդակը:

Վահան Կոստանյանը բարձր է գնահատել առևտրային կարողությունների զարգացմանն ու եվրոպական շուկա մուտքի ընդլայնման համար Նիդերլանդների աջակցությունը, ինչպես նաև Համաշխարհային բանկի «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի» շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը  հավելյալ ֆինանսական հատկացումը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես գնահատում է Նիդերլանդների հետ փոխգործակցությունը նաև Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակում և, մանրամասն անդրադառնալով նախանշված բարեփոխումների օրակագին, զրուցակցին է ներկայացրել «Եվրոպական Միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունումից հետո ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված քայլերը միտված Եվրոպական միության հետ գործընկերության խորացմանը:

Անդրադարձ է կատարվել նաև 2026թ. Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպմանը:

Վահան Կոստանյանը ներկայացրել է ընթացիկ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները՝ շեշտելով հատկապես հաստատված խաղաղության կարևորությունը տարածաշրջանի կայուն զարգացման, հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: